Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Իրականում խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ՝ իշխանության ապիկարությունը

Իրականում խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ՝ իշխանության ապիկարությունը
24.09.2025 | 13:32

Նիկոլ Փաշինյանը 2018-ին ասում էր․

«Սահմանադրության մասին որ խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»։

Յոթ տարի շարունակ, ունենալով և՛ իշխանություն, և՛ քաղաքական մեծամասնություն, նա ոչ միայն չազատվեց այդ «կոստյումից», այլև ապրեց դրա մեջ՝ օգտվելով բոլոր բացերից։

Հանձնաժողովներ ստեղծվեցին, խոստումներ տրվեցին, բայց արդյունքում ոչ մի փոփոխություն չեղավ։

Այսօր, երբ Ալիևը գրեթե ամեն օր պահանջում է փոխել Սահմանադրությունը, հանկարծ նույն Սահմանադրությունը «ժողովրդի համար դարձավ այնքան ատելի, որքան կայսրությունների պարտադրածը»։

Հարց է առաջանում՝ եթե այն իսկապես այդքան ատելի էր, ինչու՞ յոթ տարի չեղավ ոչ կամք, ոչ պատրաստակամություն այն փոխելու։ Եվ ինչպե՞ս է հնարավոր, որ հարմար կոստյումը յոթ տարի անց հանկարծ դարձավ նեղ և անհարմար։

Իրականում խնդիրը ոչ թե Սահմանադրության մեջ է, այլ իշխանության ապիկարության, անպատասխանատվության, քաղաքական կամքի բացակայության և ժողովրդին խաբելու բացարձակ կարողության մեջ։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ